Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հաջողված է. «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում նաև՝ ԼՂ-ինը, և փորձելու է աջակցել դրանց խաղաղ կարգավորմանը:

ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն էլ հաստատեց, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հետ նրանք ունեն համագործակցության ուրույն տարբերակներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է:

Քննարկման մասնակից  Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին ասաց, որ իրենց  նպատակն է ամուր պահել Արևելյան գործընկերությունը, և այդ կոնտեքստում ՆԱՏՕ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերում: Նա խոսեց  Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ին պետք է որպես գործընկեր, այլ ոչ թե բարեկամ վերաբերել. «Որովհետև Ռուսաստանը բռի, անկանխատեսելի քաղաքականություն է վարում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել