Ուկրաինայի քաղաքացին ԱՄՆ-ում հակառուսական քարոզչության կենտրոն է ստեղծումAysor.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է «Տեղեկատվական պատերազմի հակազդեցության մասին ակտ» օրինագիծը՝ ուղղված Ռուսաստանի և Չինաստանի «քարոզչական արշավների» դեմ, հաղորդում է РИА Новости-ն:

Օրինագծի հեղինակները առաջարկում են հիմնել «Տեղեկատվական վերլուծության և արձագանքման կենտրոն», որի նպատակն է վերհանել «ապակողմնորոշիչ» տեղեկատվությունը, վերահսկել մամուլում, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և այլ թվային լրատվամիջոցներում քարոզչության օգտագործման միտումները, վերհանել երրորդ անձանց կողմից անկախ ինտելեկտուալ հիմնարկներին, քաղաքական կուսակցություններին և  հասարակական կազմակերպություններին աջակցման փաստերը:

Ապատեղեկատվություն տարածողներից առանձնացնում են Ռուստաստանին և Չինաստանին, որոնք օգտագործում են քարոզչական գործիքներ՝ սպառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին և հիմնական դաշնակիցներին ու գործընկերներին:

Տվյալ ակտը լոբբինգի է ենթարկվում երկու ընկերությունների ջանքերով, որոնք զբաղվում են քաղաքական խորհրդատվությամբ՝ Willey Rein LLP и MKW Group: Պատվիրատուի դերում հանդիսանում է Հյուսիսային Իռլանդիայում գրանցված Aveiro LP-ն, որի տնօրենն է Ուկրաինայի քաղաքացի Յուլիա Բելոուսովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել