Եվրոպական ընկերությունները սկսել են թեմատիկ տուրեր մշակել Pokemon GO խաղի սիրահարների համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային:

Խաղի օրիգինալ տարբերակում գոյություն ունեցող 151 պոկեմոններից 142-ը հնարավոր է բռնել ԱՄՆ-ում, ևս 3 հատ՝ Ճապոնիայում, Ավստրալիայում, Եվրոպայում: Իսպանական տուրօրպերատորները իրենց հաճախորդներին առաջարկել են 13-օրյա տուրեր դեպի ԱՄՆ, որոնք ներառում են ինքնաթիռի տոմս, տրնսֆեր, կեցություն և խաղացողների համար հուշումներով երթուղիներ: Մնացած 6 պոկեմոնների որոնումներում, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ, զբոսաշրջիկներին առաջարկում են շրջել ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել