168.am-ը գրում է.

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին խնդրել է Ռուսաստանին թույլատրել թուրքական ապրանքների ներկրումը, որոնք գտնվում են պարենային էմբարգոյի տակ, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին:

«Ես արդեն խնդրել եմ»,- ասել է Զեյբեքչին` պատասխանելով հարցին, թե երբ Թուրքիան կդիմի ՌԴ-ին` խնդրելով վերսկսել ապրանքների մատակարարումները:
Այսօր Մոսկվայում կայացել է Զեյբեկչիի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ:

Հանդիպումից հետո Ուլյուկաևը ասել է, որ Թուրքիայից գյուղատնտեսական արտադրատեսակների մատակարարման վրա դրված սահմանափակումները փուլ առ փուլ են հանվելու:

Նա նշել է, որ ռուսական և թուրքական կողմերը միմյանց հարցեր ունեն տալու, և դրանք պետք է լուծվեն երկկողմ կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել