Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ:

4-րդ տուրից հետո, 4 հավաքականները` Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

5-րդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցն է Իրանի հավաքականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել