Թուրքական կողմը Ռուսաստանի հետ կապերի բարելավման հույս ունի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակներում:

«Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերականգնվում են բարեկամական հարաբերությունները: Ռուսաստանը մեր առևտրային խոշորագույն գործընկերն է, մեր հարևանը»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս երկու երկրների հարբերություններին ոչ միայն առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտում, այլև ավելի «լայն իմաստով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել