Tert.am-ը գրում է.

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս գիշեր 45-ամյա ծննդկան է մահացել, որն այնտեղ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։

Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ծննդկանի հարազատները, ովքեր ենթադրում են, որ ծննդկանը մահացել է բժիշկների սխալի հետևանքով:

Ըստ հարազատներից մեկի, ով չցանկացավ ներկայանալ, կինը կեսարյան հատումով զույգ երեխա է ունեցել, սակայն վիրահատությունից հետո բարդություններ է առաջացել, արյունահոսություն է տեղի ունեցել, որը չեն կարողացել դադարեցնել, ինչից հետո ծննդկանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է:

«Շենգավիթ» ԲԿ–ից Tert.am–ին պարզաբանեցին, թե արյունը չի մակարդվել, և այլ հիվանդություն էլ է ունեցել:

Նշենք, որ կինը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել