ՌԴ Սահմանադրական դատարանը թույլատրել է սկոչով փակել բերանը. BBCAravot.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը թույլատրել է զանգվածային միջոցառումների ժամանակ սկոչով փակել սեփական բերանը, պատկերներ նկարել և քարոզչական բնույթի պատկերներ փակցնել երեսին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեփական բերանը փակելու թույլատրման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սամարայի ուսանողները «Լռության օր» ակցիայի շրջանակներում սկոչով փակել էին իրենց բերանները, ինչի համար էլ ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել։

Մասնակիցներից մեկը նույնիսկ տուգանվել էր 10.000 ռուբլու չափով (շուրջ 150 ԱՄՆ դոլար,- խմբ.)։ Այս իրադարձություններից հետո ՌԴ ուսանողները դիմել էին Սահմանադրական դատարան։ Դիմումը բավարարվել է, բայց դատարանը նշել է, որ զանգվածային միջոցառումների մասնակիցներին արգելվում է փակել երեսը դիմակներով։ Եղանակային պայմաններից ելնելով՝ մասնակիցները կարող են փակել իրենց երեսը կտորներով և շարֆերով։  



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել