168.am-ը գրում է.

Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90­ից ավելին` անհայտ կորել: Ինչպես հաղորդում է BBC-­ին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի իշխանությունները:

Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի 16 մլն բնակիչներ լքել են իրենց տները: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր կլիներ մեծ թվով զոհերից խուսափել, եթե չփլուզվեր Տյանմեն քաղաքում հոսող գետի պատնեշը:

Չնայած տեղի բնակիչներն ասում են, որ իշխանությունները նախապես չեն զգուշացրել սպասվող հեղեղումների վտանգի մասին: Այդ իսկ պատճառով նրանք չեն հասցրել լքել վտանգավոր շրջանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել