Artsakhpress.am-ը գրում է.

Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Հայրապետը, հրաժեշտ տալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց Ի. Տայիսի բերած ազնիվ ծառայությունը երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացման գործում, ինչպես նաեւ կարեւորեց Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքը:

Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բերելով դեսպանին, նրան մաղթեց քաջառողջ կյանքի բազում տարիներ եւ հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ անձնապես Վեհափառ Հայրապետի կողմից անցնող տարիներին ցուցաբերած ուշադրության համար՝ Հունաստանի դեսպանն իր հերթին նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում մեծագույն սիրով եւ հարգանքով է մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու կողմից կազմակերպված կարեւորագույն միջոցառումներին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայասստանյայց Առաքելական եւ Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա հարաբերություններին եւ գործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել