163812_srcAraratnews.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առջև, և ոչ մի երրորդ երկիր չի կարող որոշել նրանց ապագան` Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այս մասին հաղորդել է Укринформ-ը:

«Այս գագաթնաժողովը հերթական անգամ վկայում է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, մենք մեր անդամների ավելացման ճանապարհին ենք, անդամակցում է Չեռնոգորիան: Չի փոխվում հիմնարար սկզբունքը` յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշելու սեփական ճանապարհը, պաշտպանական միությունները: Դա վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային և բոլոր մնացած երկրներին»,- ասել է նա:

«Մենք աշխատում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետ` որպես մոտ գործընկերների: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու նրանց բարեփոխումներին»,- հավելել է Ստոլտենբերգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել