Կրիշտիանու Ռոնալդուն չի վախենում այլոց կարծիքներից, այն իրեն ավելի ուժեղ է դարձնում:

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիտ Կրիշտիանու Ռոնալդուն իր մասին խոսելիս նշել է, որ միշտ ցանկանում է ապացուցել` ինքը լավագույնն է:

«Ես աշխատում եմ առավելագույն նվիրվածությամբ: Ակնհայտ է, որ միայն տաղանդը բավարար չէ հաջողության հասնելու համար: Շատերն ունեն տաղանդ: Պետք է լավ աշխատել և պատրաստ լինել բոլոր փորձություններին: Միշտ լինել հավակնոտ մարդ, ով ցանկանում է պայքարել, հաղթել բոլոր մրցույթներում և ապացուցել, որ ես լավագույնն եմ: Այսպիսնն է մտածելակերպը: Ինձ դուր է գալիս իմանալ սեփական հնարավորությունները և հասկանալ՝ ինչի կարող եմ հասնել: Եվ ինձ դուր է գալիս լինել ճնշման տակ, դա ինձ ավելի ուժեղ խաղացող է դարձնում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում AS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել