ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը շարունակում են հավանություն տալ աշխարհի շատ երկրներում, վկայում են այն հարցախույզի տվյալները, որը BBC-ի պատվերով կատարել է Globescan ընկերությունը։

18 երկրներից հարցմանը մասնակցածների ավելի քան 70 տոկոսը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Օբամայի ընտրությունը ճիշտ որոշում է:

Հարցման մասնակից միակ երկիրը, որտեղ գերակշռում է Օբամայի նկատմամբ բացասական վերաբերմունքը, Ռուսաստանն է: Հետազոտության տվյալներով՝ ռուսաստանցիների սոսկ 18 տոկոսն է պաշտպանում նրան:

Այն երկրների թվում, որտեղ առանձնապես բարձր է Օբամայի պաշտպանությունը, տեղ են գտել Քենիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ, այն անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսը:

Անցյալ շաբաթ հրապարակվել են մի այլ հարցման արդյունքները, որը կատարել է Pew Research-ը, որոնք նույնպես հաստատել են Օբամայի բարձր վարկանիշներն ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել