Tert.am–ը գրում է.

Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչում Լեհաստանի ընտրանին «Վելոդրոմ» մարզադաշտում ընդունեց Պորտուգալիայի հավաքականին:

Հանդիպումը մեկնարկեց լեհերի ակտիվ գործողություններով: Հենց առաջին րոպեին Կամիլ Գրոսիցկիի փայլուն փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին ուժեղ հարվածով բացեց խաղի հաշիվը:

Արագ խփած գոլից հետո Լեհաստանի ընտրանին թուլացրեց խաղի տեմպը: Խաղի հաշիվը հավասարվեց 33-րդ րոպեին: Նանիի փոխանցումից հետո Ռենատու Սանչեշը գնդակն ուղարկեց լեհերի դարպասը:

Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով եւ քառորդ եզրափակչի ուղեգիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ էին պորտուգալացիները (3:5):

Հավելենք, որ կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Ուելս-Բելգիա զույգի հաղթողի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել