70-ամյա Շերը Twitter-ի իր էջում թողել է հետևյալ հաղորդագրությունը. «Մենք բոլորս աղոթում ենք թուրքական օդանավակայանում անմեղ զոհերի համար», որը լրացրել է ռումբերի էմոջիներով,- հայտնում է starslife.ru-ն:

Իր երկրպագուների կողմից նկատողություններ ստանալուց հետո գիտակցելով իր սխալը՝ Շերը ներողություն է խնդրել կատարածի համար: «Մինչև հիմա մտածում եմ այն հիմարության մասին, որ արել եմ: Ռումբերի էմոջիների համար ինձ ներում չկա: Ես սովորաբար էմոջիներ օգտագործում եմ ավելին արտահայտելու համար: Ներեցեք»,- գրել է Շերը նոր թվիթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել