Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղում Երևանի «Փյունիկ»-ը 0:2 հաշվով պարտվեց Ջիբրալթարի «Եվրոպա»-ին:

Տանտերերը երկու գոլ խփեցին 1-ին խաղակեսում: 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Սերոբ Գրիգորյանը: Երևանյան ակումբը հանդիպման վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստով:

Պատասխան հանդիպումը Երևանում կկայանա հուլիսի 7-ին

«Եվրոպա»- «Փյունիկ»` 2:0
1:0 Կարիոն (32’), 2:0 Լոպես (39’)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել