Life.panorama.am-ը գրում է.

Հունիսի 30-ին՝ ժամը 19.02-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Վերջին չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

4-րդ չվերթի ընթացքում ևս Երևան ժամանող օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները:

Նշենք, որ բացի ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների` ՀՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքից ու ցուցաբերած մեծ աջակցությունից, տեղի հայ համայնքը նույնպես ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել