Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հունիսի 29-ին երկրի ներսում և Հյուսիսային Իրաքում հարվածել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը, տեղեկացնում է Dünya Bülteni-ն:

Ինչպես հաղորդվում է, հարվածները հասցվել են ժամը 10.00-14.47-ը՝ հետախուզական տվյալների ստացումից հետո:

Հյուսիսային Իրաքում հարվածները հասցվել են Հաքուրքի ու Ավաշինի շրջաններին, իսկ Թուրքիայի տարածքում՝ Շեմդինլի շրջանին: Հյուսիսային Իրաքում ոչնչացվել է PKK-ի 6, իսկ Թուրքիայում՝ PKK-ի 2 թիրախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել