Առաջին տվյալները, որոնք ստացվել են EgyptAir ավիաընկերության՝ Միջերկրական ծովում կործանված ինքնաթիռի սև արկղից, հաստատել են օդանավի սրահում դրա անհետացումից առաջ ծխի առկայության մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիավթարի հանգամանքները հետաքննող հանձնաժողվի տվյալներին։

Նախնական տվյալնրով՝ ծխարձակում է գրանցվել զուգարանում և ռադիոէլեկտրոնային սարքավորումների բաժնում։ Բացի այդ, բեկորների փորձաքննությունը ցույց է տվել օդանավի սրահում ջերմաստիճանի կտրուկ աճ:

Երկրորդ ինքնագրիչը, որը ֆիքսել է օդաչուների խոսակցությունները, դեռևս վերականգնված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել