Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականի նոյեմբերի 24-ին գրանցված ռուսական «Սու-24» մարտական ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա հարձակված ռուսները Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված ահաբեկչությունից հետո վերստին հայտնվել են թուրքական դեսպանատան մոտ:

Այս անգամ, սակայն, նրանք եկել են ոչ թե նույն նպատակով, այլ` իրենց ցավակցությունները հղելու և դեսպանատան առջև ծաղիկներ դնելու համար: Նրանք դատապարտել են Ստամբուլի ահաբեկչությունն ու աջակցություններ են հղել Թուրքիային:

Մինչդեռ, ընդամենը 7 ամիս առաջ` 2015 թվականի նոյեմբերին 25-ին, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ռուսները կազմակերպել էին բողոքի ակցիա և հարձակում իրականացրել դեսպանատան վրա: Դրանից անցել է 7 ամիս և այս անգամ ռուս քաղաքացիները նույն դեսպանատան մոտ ծաղիկներ են թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել