ԼՂ ստատուս-քվոյի պահպանումն անհնար է. ԵԱՀԿ նախագահYerkir.am–ը գրում է.

Ստատուս-քվոյի պահպանումն անհնար է: Որքան երկար է ձգվում հակամարտությունը, այնքան մեծանում է սրման հավանականությունը: Հարկավոր է խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, եւ ես, որպես գործող նախագահ, երկարատեւ խաղաղության փնտրտուքների մեջ եմ»,- այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նրա խոսքով, միջնորդների ջանքերը եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները թուլացրեցին լարվածությունը: «Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- վստահեցրել է Շթայնմայերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել