Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած  հանձնառություններին:

«Մենք հույս ունենք, որ օրենքի նախագիծը կընդունվի արդեն այս տարի: Ողջունում ենք բոլոր այն գործիչների հետևողական աշխատանքը, ովքեր սատարել են հայկական համայնքին անցած տարիների ընթացքում: Մենք կոչ ենք անում խորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել այս փոխհամաձայնեցված տեսքստի շուրջ»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել