161723_srcAraratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ Եվրամիության անդամ` իր բոլոր իրավունքներով ու պարտավորություններով, քանի դեռ ընթանում են ԵՄ կազմից դուրս գալու շուրջ բանակցությունները` «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Քանի դեռ բանակցություններն ընթանում են, Մեծ Բրիտանիան մնում է Եվրամիության անդամ: Այդ անդամակցությունից բխող բոլոր իրավունքներն ու պարտավորությունները պետք է հարգել մինչև ԵՄ կազմից դուրս գալը, և դա հավասարապես տարածվում է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ-ի վրա»,- ասել է Մերկելը:

Կանցլերի խոսքով` երբ Մեծ Բրիտանիան դիմի Միությունից դուրս գալու համար Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կսկսվի «բանակցությունների երկամյա շրջանը»:

«Այդ ժամանակաշրջանը կարող է երկարաձգվել միաձայն որոշմամբ: Վերջում կմշակվի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հստակ մանրամասների մասին համաձայնագիր»,- ասել է կանցլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել