Panorama.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև կայացած համաձայնությունը քննադատողներին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համարում է աղանդավորներ։

«Այո, պարոն Ռուստամյան, այո, տիկին Բիշարյան դուք միանգամայն իրավացի եք։ Կան քաղաքական սեկտանտներ, որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի այս համաձայնությունը չկայանա, որովհետև նրանց բացարձակ պետք չեն ազատ, թափանցիկ ընտրություններ։ Նրանց համար ընդունելի է՝ ամեն ինչ փլվի ու այդ փլատակների տակ տեսնեն իշխանության ոտքերը։ Սա է սեկտանտ ընդդիմադիրների կրեդոն», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ինքը չի կարող այս պահին տալ «սեկտանտների» անունները։

Նկատենք, որ երեկ ԱԺ նիստում նույն թեմայով քննարկման ժամանակ նախագիծը և «4+4+4» ձևաչափի շրջանակներում քաղաքական ուժերի միջև կայցած համաձայնությունը քննադատել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշնյանը։

«Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթին ծանոթացել եմ և, անկեղծ ասած, համոզվեցի, որ դա իրոք, պատմական փաստաթուղթ է, բայց՝ Հայաստանի պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով», հայտարարել էր Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել