Panorama.am-ը գրում է.

Բրիտանական Daily Mail պարբերականը նոր բացահայտումներ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամների ճոխ կյանքի մասին։

Ինչպես գրում է կայքը, քաղաքական գործիչները վայելում են առաջին կարգի ճանապարհորդություններ, վարորդով մեքենաներ և  օրական  գրպանում են հարկերից ազատված հարյուրավոր ֆունտ ստերլինգների հասնող հատկացումներ՝ Եվրոպական անհասկանալի կոնֆերանսների մասնակցելու համար։

ԵԽԽՎ-ում արդեն նախկին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը կնոջ հետ միասին մեկ շաբաթյա հանգիստ է վայելել թուրքական Բոդրումում գտնվող հանգստյան գոտում՝ նախորդ տարվա հունիսին 2-օրյա փաստահավաք այցով մեկնելով Թուրքիա։

Ինչպես գրում է կայքը, այդ ժամանակ Ուոլտերն անգամ պատգամավոր չի եղել, քանի որ համընդհանուր ընտրություններից  3 ամիս առաջ  հրաժարվել էր Հյուսիսային Դորսեթի իր պատգամավորական աթոռից։

Սակայն Ուոլտերը պնդել է, որ ինքն է նախաձեռնել ուղևորությունն իր սեփական նախաձեռնությամբ՝ ուսումնասիրելու միգրացին ճգնաժամը, և չի պահանջել իր կնոջ ծախսերի փոխհատուցում։

Նշվում է, որ Ուոլտերը մասնակցում էր ԵԽԽՎ նիստերին նախորդ տարվա սեպտեմբերի վերջին՝  պատգամավորական մանդատից հրաժարվելուց 6 ամիս անց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել