Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներողություն չի խնդրել Սիրիայում անցած տարվա նոյեմբերին խոցված «Սու-24» ինքնաթիռի համար՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։

Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Ուկրաինա-ԵՄ մինի գագաթնաժողովից հետո՝ Պորոշենկոն հայտարարել է, որ Էրդողանն իր ուղերձում ցավակցել է զոհի ընտանիքին։

«Որքանով ես կարդացել եմ այդ հաղորդագրությունը, խոսքը եղել է զոհի ընտանիքին ցավակցելու մասին, և ես կարծում եմ, որ դա Թուրքիայի նախագահի միանգամայն հասկանալի դիրքորոշումն է»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել