Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կքննի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, ով մեղադրվում է 700.000 դոլարի յուրացման համար: Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, պաշտպանը նախորդ նիստի ընթացքում վերաքննիչ ատյանին է ներկայացրել մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը կապված չի լինի ազատազրկման հետ:

Բացի այդ, փաստաբանները նշել են, որ գործարարը մեկենաս է և շատ բան է արել՝ այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման, ինչպես նաև Ղրիմում հայկական մշակույթի զարգացման հարցում:

Մոսկվայի դատարանը Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700.000 դոլարի յուրացման համար և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը նրանից գանձել է նաև 20,850 մլն ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել