Կորցրեցի ընկերոջս, որի հետ պետք է ամուսնանայի. Լիլիթ Կարապետյան (ֆոտո)Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Էությունը բնորոշող հարցերի եւ անկեղծ պատասխանների շնորհիվ հնարավորություն կտրվի նրանց բացահայտել նոր դիտանկյունից: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: Նա պատմել է իր կյանքի դժվարին պահերի, շրջադարձային դեպքերի, իր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերի մասին, անդրադարձել հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի:

-Լիլի՛թ, օրվա մեջ Ձեր ամենասիրելի պահը ո՞րն է: -Երբ տանն եմ լինում` որդուս հետ:

Առհասարակ, քիչ ժամանակով եմ կարողանում նրա կողքին լինել. այդ դեպքում երեխայիս խնամում է մայրս: –Ձեզ ամենահարազատ եղանակը:

-Ամառը: Ես էլ, որդիս էլ այս եղանակին ենք ծնվել, եղբայրս էլ է եղել ամառվա ծնունդ: Սիրում եմ շոգը, որը ստիպում է թեթեւ հագնվել, թեեւ լողալ չգիտեմ, ամեն դեպքում շատ եմ սիրում ծովը…

-Երգ, որն անպակաս է Ձեր կյանքից:

-Վերջին ժամանակներում որդուս ճաշակով եմ առաջնորդվում, որը ես եմ ձեւավորել` դեռեւս հղիության ամիսներից: Մենք Maroon 5 ենք շատ սիրում, ինչպես նաեւ` Մայքլ Ջեքսոնի բոլոր կատարումների սիրահարներն ենք:

-Գիրք, որ անջնջելի հետք է թողել:

-Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ը: Երբ կարդացել էի այդ գործը, մտովի պատկերացրել էի հերոսներին, իսկ երբ հետագայում տեսա դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, հասկացա, որ Ռոչեստրին պատկերացրել էի ճիշտ նույն կերպ, բայց, ահա, իմ մտքերի Ջեյնը բոլորովին այլ էր: Ուստի այդպես էլ մնացի գրքի ազդեցության տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել