ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել