Չինաստանի և իսպանիայի գիտնականները հետազոտություն են կատարել և պարզել են, որ Պեկինը տարեկան իջնում է 11 սմ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են մի քանի տարվա արբանյակային նկարահանումները և հայտնաբերել, որ Պեկինը ամեն տարի իջնում է 11 սմ: Դա բացատրել են այն բանով, որ չինացիները ակտիվորեն դուրս են մղում ընդերքի ջրերը՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ օգտագործելու համար:

Պեկինի որոշ շրջաններում այդ երևույթը տեղի է ունենում ավելի ակտիվորեն: Գիտնականները պնդում են, որ դա կարող է հանգեցնել շենքերի և երկաթուղիների լուրջ ավերածությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել