ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքի մասնակից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ նոյեմբերին պետության ղեկավարի ընտրություններում կքվեարկի իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի օգտին: Համապատասխան հայտարարություն նա արել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այն հարցին, թե նա պատրա՞ստ է նոյեմբերին աջակցել Քլինթոնին, Սանդերսը կարճ պատասխանել է. «Այո»: «Բանն այն է, որ ես մտադիր եմ անել ինձից կախված ամեն ինչ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- պարզաբանել է սենատորը:

Ընդ որում՝ նա կրկին հրաժարվել է պաշտոնապես դադարեցնել իր քարոզարշավը: «Ինչու ես դա անեմ, եթե ցանկանում եմ շարունակել պայքարել նրա համար, որ երաշխավորեմ, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարթակը բոլոր հնարավորներից, և որ մենք ստանանք այնքան պատվիրակ, որքան իրոք կարող ենք»,- ասել է քաղաքական գործիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել