Tert.am-ը գրում է.

Հայաստան այցելության առաջին օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում 1915  թվականին տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» է բնութագրել. գրում է BBC թուրքական ծառայությունը:

Հռոմի Պապն անցյալ տարի Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչը Թուրքիա-Վատիկան հարաբերություններում ճգնաժամի պատճառ էր դարձել:

Թուրքիայում Վատիկանի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հետ էր կանչվել, դիվանագիտական ջանքերի շնորհիվ պաշտոնին վերադարձել էր 10 ամիս անց:

«Հայաստան այցելությունից առաջ Վատիկանից եկած նշանները ենթադրել էին տալիս, որ Պապը խուսափելու է «ցեղասպանություն» ասելուց»,-գրում է լրատվամիջոցը:

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, անդրադառնալով այդ բառի մասին մեկնաբանություններին, ասել էր, որ «չեն ցանկանում քաղաքական թակարդն ընկնել»: Դրանից հետո հայ ժողովրդին հղած տեսաուղերձում Ֆրանցիսկոս Պապը եզրույթը չէր օգտագործել, ինչի պատճառով տպավորություն էր ստեղծվել, որ նա ցանկանում է խոսափել Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական նոր խնդիրներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել