Բրիտանացի գրող, Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը հրաժեշտ է տվել Մեծ Բրիտանիային, իմանալով, որ բնակչության մեծ մասը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, հայտնում է Lenta.ru-ն:

Գրողը Twitter-ում գրել է. «Հաջողություն, Մեծ Բրիտանիա», չպարզաբանելով, թե դրանով ինչ նկատի ունի:

Ռոուլինգը ակտիվորեն հանդես էր գալիս ԵՄ կազմում Միացյալ Թագավորության մնալու օգտին:

«Հպարտ եմ, որ ես մաս եմ կազմում անարժան փոքրամասնության»,- ասել է Ռոուլինգը, ակնարկելով եվրաինտեգրացիայի հակառակորդ բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի խոսքերը: «Դա հաղթանակն է սովորական մարդկանց, արժանի մարդկանց»,- հայտարարել է նա, մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել