PanARMENIAN.Net-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառն Օսմանյան թուրքիայի կողմից հայերի ոչնչացումը բնութագրելիս:

New York Times պարբերականը նշում է, որ Պապը շեղվել է իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» տերմինը «ողբերգություն» որակումից հետո:

«Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսաղպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա:

Նույն եզրույթը Ֆրանսիսկոսն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել