Lurer.com–ը գրում է.

Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն: Գործողություններն իրականացվել են երկրի ներսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Քանդված տների վերականգնման համար կպահանջվի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վերսկսված զինված բախումների հետևանքով սպանվել են 480-ից ավելի զինվորականներ ու ոստիկաններ: Թուրքիայի գլխավոր շտաբը հաղորդել է այդ ընթացքում շուրջ 5 հազար քրդերի սպանելու մասին: Քրդական կողմը հայտարարում է, որ զոհվել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել