Tert.am–ը գրում է.

Իրաքի զինուժը հրթիռային հարվածով ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 առաջնորդների:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, սպանված ահաբեկիչների թվում է կազմակերպության՝ հետախուզության և անվտանգության պատասխանատուն:

Այդ մասին հայտնել են Իրաքի ուժային գերատեսչությունների միասնական հրամանատարության տեղեկատվական բյուրոն:

Բյուրոյի տվյալներով՝ ծայրահեղականների ոչնչացումը տեղի է ունեցել Անբար նահանգի արևմուտքում՝ Սիրիայի սահմանին:

Ոչնչացված զինյալների թվում են ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի օգնականը, Սիրիայում և Իրաքում խմբավորման խոշոր ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Եփրատ նահանգում շարիաթի դատարանի ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 30-ին Իրաքի զինվորականները մտել էին Էլ-Ֆալուջա քաղաք, որի ազատագրման գործողությունը սկսվել էր մեկ շաբաթ առաջ:

Գրոհից առաջ Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել էին քաղաքում ԻՊ-ի ղեկավար Հաջի Համզային: Սպանվել էր նաև ԻՊ-ի դաշտային հրամանատար Աբու Ամիր ալ-Անսարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել