Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած Եվրոպայի առաջնություն Հայաստանի նրկայացուցիչներն աննախադեպ հաջողության էին հասել: Երևանի ժամանակով 02:30-ին հայ մարմնամարզիկները վերադարձան Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀԱՕԿ-ի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, երկրպագուներ:

Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը վաստակել էր 15.366 միավոր: Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դարձել էին արծաթե մեդալակիր:

«Մրցակիցներս սխալվեցին, ընկան: Կար լարվածություն, քանի որ պետք էր վարժությունն անսխալ կատարել: Այժմ պետք է ավելի բարդացնել վարժություններն ավելի բարձր միավորների արժանանալու համար: Օլիմպիական խաղերին դեռ ժամանակ կա:

Շարունակում ենք նախապատրաստվել: Հուսով եմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հարություն Մերդինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել