Կրծողների մոտ բջջային հեռախոսների ճառագայթման և ուղեղի քաղցկեղի կապի մասին բարձրագոչ հետազոտությունը առաջացրել է ֆիզիկոսների, նեյրոֆիզիոլոգների և թունաբանների մասսայական առարկությունները, որոնք կասկածում են փորձերի կատարման մեթոդոլոգիաների և նույնիսկ այդ բացահայտման հեղինակների բանիմացության վրա, հայտնում է RIA Novosti-ն:

Անցյալ շաբաթ NTP համագործակցության գիտնականները հոդված են հրապարակել, որտեղ պատմել են առնետների օրգանիզմի վրա բջջային հեռախոսների ռադիոճառագայթման ազդեցության առաջին փորձերի արդյունքների մասին, որոնք եղել են զարմացնող: Պարզվել է, որ հեռախոսի ճառագայթման նման ճառագայթումը առնետների մոտ առաջացրել է ուղեղի և սրտի չարորակ ուռուցքներ:

Գիտական շրջանակներում այդպիսի բարձրագոչ հայտարարությունն առաջացրել է վրդովմունք: Օրինակ, ԱՄՆ-ից կենսաբան Ալան Լևինովիչն ասել է, որ ոչ թե հեռախոսների ճառագայթումը, այլ ԶԼՄ-ներում նմանատիպ ոչ կոռեկտ հետազոտությունների հրապարակումն է առաջացնում «իսկական ուղեղի քաղցկեղ»: Նա նշել է, որ այդ բացահայտումը ընդհանրապես կապված չէ բջջային հեռախոսների հետ, քանի որ փորձերի ընթացքում օգտագործվել են բոլորովին այլ ճառագայթման աղբյուրներ:

Իսկ չեխ ֆիզիկոս Լյուբոշ Մոտլը հայտարարել է, որ «հոդվածի հեղինակները չեն կարողանում օգտվել մաթեմատիկական պարզագույն ապարատից», և նշել է, որ հասարակ վիճակագրական հաշվարկները ցույց են տալիս, որ բացահայտման վիճակագրական նշանակությունը չի գերազանցում 1 սիգմայից, ինչը բավարար չէ այն բանի համար, որ կապ հաստատվի բջջային հեռախոսների ճառագայթման և ուռուցքների ձևավորման միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել