Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր  ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդմամբ, hանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է դատաիրավական համակարգի բարեփոխումների արտագերատեսչական, անկախ քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ մեր երկրում իրականացված քայլերը, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքը, լիազորությունների և գործառույթների շրջանակը։

Դեսպանը փաստել է, որ հայ-չինական միջպետական հարաբերությունները զարգանում են համակողմանի՝ վերընթաց զարգացում արձանագերլով բոլոր ոլորտներում՝ այդ թվում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, և այս համատեքստում էապես կարևորվում է նաև իրավապահ մարմինների միջև համագործակցությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել