aznavurAraratnews.am-ը գրում է.

Սեն Ռեմի դե Պրովանսում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, բացվել է Շառլ Ազնավուրի անվան անցում: Հանդիսավոր արարողությանը, հայտնի շանսոնիեից բացի, ներկա են եղել Ազնավուրի ընկերները՝ Միշել Դրուկերը, Ռիշար Ֆինդուկյանը, Դենի Բրիլլիանտը, Դիդիե Բարբելիվիենը, Ալիս Դոնան, Դանիել Գիշարը, Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վենսան Լաբրյունը, հայտնում է Nouvelles d’Arménie-ն:

Հանդիսավոր արարողությունը շարունակվել է ճաշի սեղանի շուրջ:

IRWF կազմակերպությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրի ընտանիքը փրկել է հրեական ընտանիքներ եւ օգնել ֆրանսիական «Դիմադրությանը», Շառլ եւ Աիդա Ազնավուրներին կպարգեւատրի պատվո շքանշաններով եւ Իսրայելի փոստի  հետ համատեղ Ազնավուրի ծնողների՝ Քնար եւ Միշա Ազնավուրյանների նկարներով դրոշմանիշներ կարտադրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել