168.am-ը գրում է.

Անցած շաբաթ Միջերկրական ծովում գրեթե 14 հազար միգրանտներ են փրկվել, որոնք լեփ-լեցուն նավակներով փորձում Էին հասնել Եվրոպա: Այս մասին հայտնել է սահմանների հսկողության Frontex գործակալությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Վարշավայում:

«Անցած շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական մասում շուրջ 13 հազար 800 միգրանտներ են փրկվել որոնողափրկարարական 90 գործողությունների անցկացման շրջանակներում: Դրանց մասնակցել են այն բոլոր նավերը եւ թռչող սարքերը, որոնք տարածաշրջանում գործի են դրվել գործողության ընթացքում, ինչը գրեթե 5 հազար կյանք է փրկել: Փրկված բոլոր միգրանտներն ուղարկվել են Իտալիա»,- նշել է գործակալության մամուլի ծառայությունը:

Frontex-ի տվյալներով՝ միգրանտները փորձում էին ծովը հատել կամրջանավերով, փայտե նավակներով եւ ձկնորսական նավերով, որոնց մեծ մասը լեփ-լեցուն են եղել: Արդյունքում շրջվել են երեք նավակներ, իսկ դրանց մի քանի հարյուր ուղեւորներ, ողջ մնացածների տվյալների համաձայն, խեղդվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել