Ջոնի Դեփի ամուսնալուծության ֆոնին «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմը տապալվել է  կինովարձույթումLife.panorama.am-ը գրում է.
«Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղում է Ջոնի Դեփը, տապալվել է  ԱՄՆ-ի կինովարձույթում Ջոնի Դեփի ամուսնալուծության ֆոնին։
 
Սպասվում է, որ մայսի 27-ին էկրան դուրս եկած ֆիլմի  եկամուտները 4 օրում կկազմեն 40 միլիոն դոլար։  Դա կկազմի Թիմ Բարթոնի՝ Ալիսայի մասին օրիգինալ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի եկամուտների ընդամենը 65 տոկոսը, որը այն հավաքել էր առաջին հանգստյան օրերին, 2010 թվականին։  «Ալիսան հայելիների աշխարհում» սիքվելի բյուջեն կազմել  է 170 միլիոն դոլար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել