Համացանցում հրապարակվել է ER (Electromagnetic Railgun) էլեկտրամագնիսական ռելսային հրանոթի փորձարկման տեսանյութը, որի մշակմամբ զբաղվում է Պենտագոնը:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, զենքը կարիք չունի վառոդի կամ պայթուցիկ նյութերի և կարող է էլեկտրահաղորդիչ ռմբահարումն իրականացնել էլեկտրամագնիսական ռելսերի միջոցով: Ընդ որում, զինամթերքը կարող է հասնել 7.2 հազար կմ/ժամ արագության:

Հրանոթը ներկայացվում է որպես զենք, որի օգնությամբ ԱՄՆ-ը մտադիր է զսպել Ռուսաստանին և Չինաստանին: Դրա ստեղծման ծախսերը կազմում են մոտ 1.5 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել