Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պատասխանել է ՀՀՊ-ի սպառնալիքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ տեղեկացնում է RNS-ը:

Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ստիպված կլինի արձագանքել Ռումինիայում ԱՄՆ-ի կողմից ՀՀՊ համակարգի տեղադրմանը, քանի որ այդ քայլի մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում:

Վաշչիկովսկին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ ՀՀՊ համակարգը, որ կտեղադրվի Լեհաստանում, չի սպառնա Ռուսաստանի անվտանգությանը:

«Նախագահ Պուտինին պետք է հայտնի լինի, որ ՀՀՊ համակարգը Լեհաստանում առնչություն չունի Ռուսաստանի անվտանգության հետ: Այդ համակարգերը պետք են Մերձավոր Արևելքից հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել