911920864Վրաստանում GDS հեռուստաընկերության լրագրող Զվիադ Թխելիձեն Խադի կիրճում մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հայտնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ լուսաբացին նրա մարմինը հայտնաբերել են փրկարարները: Թխելիձեն աշխատել է կիրճում նկարահանման խմբի հետ:

Նրան մեծ համբավ են բերել GDS հետուստաալիքով ցուցադրված հեղինակային հաղորդումները, այդ թվում՝ Չեռնոբիլից ռեպորտաժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել