20160529_depp_postՎերջին մի քանի օրերին ողջ աշխարհը խոսում է Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի կոնֆլիկտի մասին՝ մասնավորապես, որ դերասանը մի քանի անգամ ծեծել է կնոջը և մշտապես վիրավորել: Դեպին պաշտպանել է նրա առաջին կինը՝ Լորի Էնն Էլիսոնը: Նա հայտնել է, որ Ջոնին այն տղամարդկանցից չէ, ովքեր ծեծում են կանանց: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Լորին, որը Դեպի հետ ամուսնացած է եղել 1983-1985թթ., ընկերներին պատմել է, որ շատ զարմացած է տեղի ունեցածով, քանի որ իրենց հարաբերությունների ժամանակ դերասանը երբեք ձեռք չի բարձրացրել և նույնիսկ չի գոռացել իր վրա:

Լորին իր նախկին ամուսնուն համարում է փափուկ և բարի մարդ և ընդգծում, որ նա նույնքան բարի է նաև կենդանիների նկատմամբ: Նրանք շուն են ունեցել, որին դերասանը շատ է սիրել: Չնայած նրանք վաղուց են բաժանվել, սակայն Էլիսոնը և Ջոնի Դեպը մնացել են լավ ընկերներ և դեռ շփվում են միմյանց հետ:

Джонни Депп и Лори Энн Эллисон

Джонни Депп и Лори Энн Эллисон

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել