234821257Ռուսաստանը 2016թ. առաջին եռամսյակում Թուրքիա է արտահանել 6,35 մլրդ խորանարդ մետր գազ՝ 2015թ. առաջին եռամսյակի 7,5 մլրդ խմ-ի դիմաց: Այս մասին ասվում է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման վարչության կայքում հրապարակված հաշվետվության մեջ՝ գրում է trend.az-ը:

Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 48,2 տոկոս՝ 2016թ. առաջին եռամսյակում Թուրքիայի ընդհանուր առմամբ ներմուծած գազի ծավալից:

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա իրականացվում են «Երկնագույն հոսք» և Անդրբալկանյան խողովակաշարերի միջոցով: «Երկնագույն հոսք»-ը, որ անցնում է Սև ծովի հատակով, թուրք սպառողներին ապահովում է գազի ուղիղ մատակարարումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել