bb8e177e3422c0293dd97d67784b8805

Ռուսական դատարանի կողմից դատապարտված և Ուկրաինա վերադարձած օդաչու Նադեժդա Սավչենկոն մտադիր չէ իր ազատ արձակման համար շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Դոժդ» հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ Պուտինին շնորհակալություն չի հայտնի: Սավչենկոյի կարծիքով՝ նա է իրենից «խլել ազատությունը»: Սավչենկոն համարում է, որ իր ներումը նախագահի կամ ընդհանրապես Ռուսաստանի իշխանությունների կողմից թույլ տրված սխալի ուղղում է:

«Հնարավոր է, ես նրանից շնորհակալություն հայտնեմ մնացած ուկրաինացիների ազատ արձակման համար, եթե խոսք բացվի: Երբ ես տեսնեմ այդ մարդուն կամ ինչ-որ մարդկանց, ում հետ շփվեմ այդ հարցով, մենք կխոսենք, եթե նկատեմ, որ դա իսկապես փոխզիջում է»,- նշել է Սավչենկոն:

Ավելի վաղ ուկրաինուհի օդաչուն հայտնել է, թե ինչ խոսքեր կցանկանար ասել նախագահ Պուտինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել