168.am–ը գրում է.

Բանդերասը տղամարդկանց հագուստի հավաքածու է ցուցադրել

Դերասան եւ պրոդյուսեր Անտոնիո Բանդերասը ցուցադրել է հագուստի առաջին հավաքածուն, որը նա ստեղծել է սկանդինավյան Selected բրենդի հետ:

Շնորհանդեսն անցկացվել է Լոնդոնի Rosewood հյուրանոցում, հաղորդում է WWD-ը: Շարքում ներկայացված է աշնան-գարնան տարեշրջանի հագուստ:

Հավաքածուում տեղ են գտել կաշվե կիսավերարկուներ, բրդյա բլեյզերներ, տաբատներ, ջինսեր, վերնաշապիկներ, ինչպես նաեւ քաշմիրից պատրաստված հագուստ եւ տրիկոտաժե կարդիգաններ: Հավաքածուն մանրածախ վաճառքում կհայտնվի օգոստոսին:

Դերասանը դիզայն է սովորել Central Saint Martins բրիտանական քոլեջում: Անցյալ տարվա ամռանը Բանդերասը մասնակցել էր հագուստ կարելու մեկամսյա դասընթացի:

Մեծ Էկրանին Բանդերասի դեբյուտը տեղի է ունեցել 1982 թվականին. ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նրան հրավիրել էր նկարահանվելու իր «Կրքերի լաբիրինթոս» ֆիլմում: Նրան համաշխարհային ճանաչում են բերել նկարահանումները «Հուսահատվածը» ժապավենում (1995 թվական):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել