Tert.am–ը գրում է.

Volkswagen-ը գաղտնազերծել է  Polo  սեդանի ամենահզոր տարբերակը: Նորույթը ստացել է 1.4 լիտր ծավալով տուրբո շարժիչ, որը 125 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Շարժիչը կարող է աշխատել 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի կամ 7 աստիճան ռոբոտացված DSG  փոխանցման տուփի հետ համադրությամբ:
Auto news-ի հաղորդմամբ` Polo GT մոդելի դինամիկ բնութագրիչները  դեռևս անհայտ են: 

Գերմանական ավտոարտադրողի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա պահին շարունակվում են նորույթի փորձարկումները:
Տեխնիկական առումով  Volkswagen Polo GT-ն հանդիսանում Skoda Rapid մոդելի ամենաթանկարժեք տարբերակի կրկնօրինակը, որն աշխատում է նույնատիպ շարժիչով ու փոխանցման տուփով:  Այդ մոդելը 100 կմ/ժամը զարգացնում է 9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 208 կմ/ժամ:
Volkswagen Polo GT-ի առաջին խմբաքանակը կազմված կլինի 300 մեքենաներից: Սեդանները վաճառքի կներկայացվեն սպիտակ և արծաթագույն երանգներով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել